Տարածաշրջան13:03, 16 Հոկտեմբեր 2017
Թուրքիան ողջունում է Իրաքի կառավարության քայլերը Քիրքուքի հարցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել Քիրքուքի ուղղությամբ Իրաքի կառավարության կողմից սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ:
«Haberturk» լրատվակայքի համաձայն՝ հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ Թուրքիան ողջունում է Իրաքի իշխանությունների իրականացրած քայլերը՝ Քիրքուքի հետ կապված, որտեղ ապրում են նաև թուրքմեններ:
Թուրքիայի արտգործնախարարությունը գոհունակությամբ է ընդունել Իրաքի կառավարության այն հայտարարությունը, որտեղ Բաղդադը դեմ է արտայատվել, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները գործունեություն ծավալեն Քիրքուքում: Իսկ քուրդ զինյալների ցանկացած մոբիլիզացման փորձ Քիրքուքում, Թուրքիայի կողմից կընկալվի որպես պատերազմի սկիզբ:
Թուրքիայի ԱԳՆ-ն զգուշացրել է նաև, որ պատասխանատվության կենթարկվեն այն ուժերը, որոնք նպաստեն Քիրքուքում PKK-ի զինյալների հայտնվելուն:
Իրաքի քրդերին կոչ է արվել չկրկնել ևս մի սխալ (Քուրդիստանի անկախության հանրաքվե), որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
«Իրաքի տարածքներում PKK-ի գոյությունը վերջ դնելու նպատակով Իրաքի կառավարության հետ ցանկացած տեսակի համագործակցության պատրաստ ենք: Թուրքիան Իրաքում մշտական խաղաղություն և կայունություն ապահովելու համար կկանգնի Իրաքի կառավարության կողքին»:,-ասվում է հայտարարության մեջ:
Հավելվել է, նաև որ Թուրքիայի համար առաջնահերթ հարց է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը:
Հիշեցնենք, որ Իրաքի իշխանությունները Քիրքուկը քրդերից ետ վերցնելու նպատակով ռազմական գործողությունների են անցել:
Քիրքուկը այժմ գտնվում է իրաքյան Քուրդիստանի կազմում, որտեղ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե էր կայացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |