Միջազգային07:51, 14 Հոկտեմբեր 2017
Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվն աճել է
2017թ․ սեպտեմբերին աճել է Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Arti49» լրատվակայքը, սեպտեմբերին Գերմանիայից ապաստան է խնդրել 1025 թուրք։
Աղբյուրը շեշտում է, որ 2017թ․ օգոստոսին ապաստան խնդրած թուրքերի թիվը 877 էր, իսկ հուլիսին՝ 598։
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը նաև տվյալներ է ներկայացրել, թե 2017թ․ սեպտեմբերին քանի գաղթական է ընդունել երկիրը։ Ըստ այդմ՝ սեպտեմբերին Գերմանիա է գաղթել շուրջ 14․688 մարդ։
Ամենաշատը Գերմանիա են գաղթել Սիրիայից (3110), Իրաքից (1864)։ Երրորդ հորիզոնականում Թուրքիան է (1016)։
Հիշեցնենք, որ Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը ավելացավ հատկապես 2016թ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Գերմանիայից ապաստան խնդրածների մեջ էին նաև թուրք բարձրաստիճան զինվորականներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |