10:05, 11 Հոկտեմբեր 2017
ՆԱՏՕ-ի քարտուղարը անդրադարձել է S-400 հետ կապված ռուս-թուրքական բանակցություններին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստորլտենբերգը խոսել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ ռուս-թուրքական բանակցությունների մասին:
Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի՝ «Reuters»-ի հետ զրույցում Ստոլտենբերգը մասնավորապես ասել է, որ այժմ որևէ լարվածություն չկա ռուս-թուրքական բանակցությունների պատճառով:
«S-400-ները ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի մեջ ինտեգրելու վերաբերյալ Թուրքիայից որևէ պահանջ չենք ստացել»,-ասել է Ստոլտենբերգը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը:
Չնայած դրան Ռուսաստանը չի տրամադրել ռուսական ՀՕՊ համակարգերի գաղտնաբառերը թուրքական կողմին, որպեսզի վերջինս չկարողանա տեսնել , թե S-400-ները ինչպիսի մեխանիզմ ունեն:
Թուրքիան այժմ ցանկանում է նաև Ռուսաստանի հետ համատեղ զբաղվել S-400-ների արտադրությամբ: Այդ հարցի շուրջ կողմերը դեռևս համաձայնության չեն հասել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |