Քաղաքական07:13, 11 Հոկտեմբեր 2017
Թուրք պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ԱՄՆ-ի դեսպանի հրաժեշտի արարողությանը

Թուրք-ամերիկյան հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածության ֆոնին հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասի հրաժեշտի արարողությունը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ դեսպանի հրաժեշտի ընդունելությանը չեն մասնակցել ո՛չ թուրքական իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության ներկայացուցիչները:
Արարողությունը լուսաբանվել է սակավաթիվ լրագրողների կողմից, քանի որ հրավիրված լրագրողների մեծ մասը նույնպես չի ներկայացել արարողությանը:
Նշենք, որ նախօրեին՝ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ բոյկոտելու է ԱՄՆ-ի դեսպանի հրաժեշտի հանդիպումը իր հետ:
«ԱՄՆ-ի դեսպանը ցանկանում է հրաժեշտի այցով հանդիպել ինձ հետ: Մենք չենք ընդունում այդ դեսպանի հրաժեշտի այցը: Մենք նրան չենք տեսնում որպես Թուրքիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ»,- ասել էր Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի կալանավորումից հետո Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.
«Վերջին իրադարձությունները ստիպել են ԱՄՆ-ի կառավարությանը վերագնահատել ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության և անձնակազմի նկատմամբ Թուրքիայի կառավարության վերաբերմունքը: Այդ վերագնահատման ընթացքում մեր դեսպանատուն և հյուպատոսություններ այցելողների թիվը կրճատելու նպատակով մենք դադարեցրել ենք բոլոր ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի բոլոր դիվանագիտական հաստատություններում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը քննարկվել են այդ երկրների առաջնորդների կողմից սահմանված առաջնահերթությունների մասնրամասները:

Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Ստամբուլում և մայիսի 16-ին կկայանա Ուկրաինայի պատվիրակության հետ հանդիպում։

Թուրքիայի նախագահ մասնակցելու է «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին»: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։
Թուրքիայի արտգործնախարարն Անթալիայում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշոնական հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Նա հայտարարել է, որ խոստումների իրականացմանը հետևելու է թուրքական Ազգային հետախուզական ծառայությունը:
Թուրքիայի նախագահը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:
Ակնկալվում է, որ օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |