Տարածաշրջան08:35, 11 Հոկտեմբեր 2017
Իրաքի թուրքմենները Թուրքիայի օգնությամբ պատրաստ են Քիրքուքը քրդերից վերցնել
Իրաքի շիական «Հաշդի Շաբի» խմբավորման կազմում կռվող թուրքմենների ջոկատի հրամանատար Յըլմազ Նեջջարը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որ Քիրքուքը մնա իրաքյան քրդերի ձեռքում:
Միջանկյալ նշենք, որ ներկայում նավթային պաշարներով հարուստ Քիրքուքը մտնում է իրաքյան Քուրդիստանի կազմում, որտեղ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե էր անցկացվել:
Նեջջարը Բաղդադում թուրքական «Dogan haber» գործակալության հետ զրույցում, խոսել է իրենց հետագա անելիքների և նպատակների մասին: Նա մասնավորապես ասել է, որ Քիրքուքը քրդերի ձեռքից վերցնելու համար իրենք պատրաստ են «արյուն թափել» :
Նա ասել է, որ Քիրքուքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու հարցում իրենք բանակցությունների մեջ են Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ:
Խոսելով թուրքմենների և Թուրքիայի միջև հարաբերությունների մասին, նա մասնավորապես ասել է.
«Մենք Թուրքիային համարում ենք մեր մերձավորը, որովհետև մենք էլ, իրենք էլ թյուրք ենք: Այդ տեսանկյունից ակնկալում ենք անհրաժեշտ օգնություն ստանալ: Մասնավորապես ցանկանում ենք այնպիսի օգնություն ստանալ, որով կկարողանանք վերահսկողության տակ վերցնել սահմանները: Այստեղի նավթային պաշարներում մենք ունենք մեր բաժինը, սակայն ոչ մի բան չենք ստանում: Բնական է, որ մենք օգնություն ենք խնդրելու Թուրքիայի զինված ուժերից»:
Նա նկատել է տվել, որ Իրաքի զինված ուժերի 12-րդ բրիգադը, որը նախկինում տեղակայված էր Քիրքուքում, պետք է նորից տեղակայվի նախկին տեղում:
Հիշեցնենք, որ շիական «Հաշդի Շաբի» խմբավորումը Իրաքում կռվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |