• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 14:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:00, 10 Հոկտեմբեր 2017

Times. Թուրք-ամերիկյան հարաբերություններն «ամենասառը» ժամանակաշրջանն են ապրում

Times. Թուրք-ամերիկյան հարաբերություններն «ամենասառը» ժամանակաշրջանն են ապրում

Բրիտանական «Times» պարբերականն անդրադարձել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առաջացած լարվածությանն ու վիզաների տրամադրման երկկողմ դադարեցմանը։ «BBC Türkçe» -ի փոխանցամբ՝  բրիտանական թերթը թուրք-ամերիկյան ճգնաժամը բնութագրել է որպես «ՆԱՏՕ-ի դաշնակից երկու երկրների միջև վերջին տասնամյակների ընթացքում ծագած ամենամեծ սառնություն»։

Հիշեցնելով, որ երկու երկրների միջև կոնֆլիկտը ծագել է Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի կալանավորումից հետո, պարբերականը նշում է, որ Մեհմեթ Թոփուզը մեղադրվում է լրտեսության և Թուրքիայի սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարելու մեջ։ «Times» -ը հավելում է, որ Թուրքիան Թոքուշին կասկածում է նաև գյուլենական գործիչների հետ կապի մեջ։ Այս համատեքսում աղբյուրը հավանական է համարում, որ մոտ ապագայում Թուրքիան կառաջարկի արտահանձնել ԱՄՆ–ում ապաստանած Ֆեթհուլլահ Գյուլենին՝ Թուրքիայում կալանավորված որևէ ամերիկացի գործչի արտահանձնման դիմաց։

Կողմերի միջև լարվածության մեծացմանը էապես նպաստեց նաև այն, որ որոշ  թուրքական իշխանամետ լրատվամիջոցներ չէին հրավիրվել Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսի մամուլի ասուլիսին։ Այդ առթիվ Բասսը հայտարարել էր, որ Թուրքիայի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ձգտում են ԱՄՆ դեսպանատան աշխատակցի կալանավորման գործը հետաքննել ոչ թե իրավական դաշտում, այլ մամուլի միջոցով, ինչը չափազանց մտահոգիչ է։

«Times»-ի բնութագրմամբ՝ թուրք–ամերիկյան հարաբերություններում վերջին անգամ նմանատիպ կոնֆլիկտ էր ծագել 1974թ․՝ Կիպրոսի հարցի շուրջ։ Մյուս կողմից, թուրք–ամերիկյան հարաբերությունների սրման պատճառներից է նաև այն, որ վերջին 3 տարում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը աջակցություն է ցուցաբերում Սիրիայի քրդերին։ Իսկ մայիսին Վաշինգտոնում Էրդողանի թիկնազորի անդամների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքը, ըստ բրիտանական թերթի, իր բացասական ազդեցությունն է ունեցել ԱՄՆ-ում Էրդողանի իմիջի վրա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի կալանավորումից հետո Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. «Վերջին իրադարձությունները ստիպել են ԱՄՆ-ի կառավարությանը վերագնահատել ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության և անձնակազմի նկատմամբ Թուրքիայի կառավարության վերաբերմունքը: Այդ վերագնահատման ընթացքում մեր դեսպանատուն և հյուպատոսություններ այցելողների թիվը կրճատելու նպատակով մենք դադարեցրել ենք բոլոր ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի բոլոր դիվանագիտական հաստատություններում»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ցավակցել է Սուդանին
13:41, 03 սեպ
Թուրքիան ցավակցել է Սուդանին

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը
11:50, 02 սեպ
Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում
11:13, 26 օգոս
Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}