Տարածաշրջան10:23, 10 Հոկտեմբեր 2017
Թուրքիան և Ուկրաինան խորացնում են համագործակցությունը ռազմական ոլորտում
Թուրքիան և Ուկրաինան պաշտպանության ոլորտում առկա համագործակցության վերաբերյալ մի շարք քայլեր են իրականացրել: Ըստ թուրքական «Takvim» թերթի կայքի՝ այդ մասին հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ուկրաինա կատարած այցի ընթացքում:
Էրդողանի հետ Ուկրաինա մեկնած պաշտպանության նախարար Նորեթթին Ջանիքլին իր ուկրաինացի գործընկերոջ՝ Ստեպան Փոլթորեքի հետ ստորագրել է արձանագրություն, որով նախեստվում է երկու երկրների կառավարությունների համագործակցությունը մի շարք ռազմական ոլորտներում մեծացնել և ընդլայնել:
Դրանից զատ թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերության հիմնադիր նախագահ Իբրահիմ Օզքոլը ուկրաինական «Spets Techno Export» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վլադիսլավ Բելբասի հետ համաձայնագիր է ստորագրել: Փաստաթղթով նախատեսվում է, որ թուրքական ընկերությունը ուկրաինական կողմին կվաճառի հեռահաղորդակցության մի շարք ժամանակակից սարքավորումներ:
Հիշեցվում է, որ Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմենը Թուրքիա կատարած այցի ժամանակ 2017թ. մարտի 14-ին ուկրաինական «Ukroboronprom» ընկերության և Թուրքիայի SSM-ի (Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավարություն) միջև համագործակցության պայմանագիր էր ստորագրվել: Ըստ դրա՝ ռազմական ոլորտում իրականացվելու էին մի շարք համատեղ ծրագրեր, որոնցից մեկը անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությունն էր:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ վերջինս ժամանակներս Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությամբ զբաղվող մի շարք ընկերությունները իրենց հետաքրքրությունը մեծացրեցին Ուկրաինայի նկատմամբ: Եվ պատահական չէր, որ թուրքական մի շարք ընկերություններ իրենց արտադրանքով մասնակցում են այժմ Կիևում ընթացող «Arms&Security » տոնավաճառին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |