• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2023
Ուրբաթ 10:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:42, 06 Հոկտեմբեր 2017

Էրդողանը սպառնացել է փակել Քուրդիստանի հետ ցամաքային սահմանը

Էրդողանը սպառնացել է փակել Քուրդիստանի հետ ցամաքային սահմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե իրաքյան Քուրդիստանի ղեկավարները չչեղարկեն  անկախության հանրաքվեի արդյունքները, ապա պաշտոնական Անկարան օդային սահմանի հետ միասին կփակի նաև ցամաքային սահմանը:

Ըստ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության՝ Էրդողանը Անկարայում այդ մասին ասել է մտավորականների հետ հանդիպման ժամանակ:

«Հանրաքվեն պատճառ է,  հետևանք չէ: Նրանց մի կողմում Իրանն է, հյուսիսում՝ Թուրքիան, հարավում՝ Իրաքի ղեկավարությունը, արևմուտքում՝ Սիրիան: Ի ՞ նչ են անելու,  Ո ՞ ւր են գնալու: Ինչպե ՞ ս են դուրս գալու:  Արդեն բոլոր թռիչքները արգելվել են:  Մոտ ժամանակներս սահմաներն էլ կփակվեն»,-ասել է Էրդողանը:

Վերջինս նշել է, որ Թուրքիայի նման դիրքորոշումը հանրաքվեի հետ կապված, քրդերի հետ կապված չէ: Թուրքիայի համար կարևոր է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման հարցը:

Էրդողանը հանրաքվեի անցկացումը որակել է որպես «մանկական երազանք», որով Քուրդիստանի ղեկավարները տարածաշրջանի կայունությունը վտանգի տակ դրեցին:

Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի պաշտոնական արդյունքներից պարզվել էր, որ ընտրողների 92.73%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 7.27%-ը: Իրաքից  քրդերի հանրաքվեին դեմ էին նաև Թուրքիան և Իրան և մի շարք այլ երկրներ: Նշվում էր, որ հանրաքվեի անցկացումը խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմադարությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանի մամուլի ասուլիս է տվել Նախիջևանում
17:22, 25 սեպ
Էրդողանի մամուլի ասուլիս է տվել Նախիջևանում

«Իգդիր-Նախիջևան գազատարի նախագիծը, որը մենք նոր ենք սկսել, կխորացնի մեր էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ»։

Թուրքիային նոր աղետ է սպառնում
11:48, 25 սեպ
Թուրքիային նոր աղետ է սպառնում

Հունաստանի առատ տեղումները, որոնք հանգեցրել են նաև ջրհեղեղների, ընդլայնվելու են՝ դուրս գալով այդ երկրի սահմաններից:

Էրդողանը մեկնում է Նախիջևան՝ քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը
11:15, 25 սեպ
Էրդողանը մեկնում է Նախիջևան՝ քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը

Դիտարկում է արվում, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» իրականանություն դառնա, ապա Թուրքիայից կիրականացվեն ուղիղ ցամաքային փոխադրումներ դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ։

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել

Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի երեք կետ:

Էրդողան. «Մենենդեսի քաղաքականությունից դուրս գալը մեզ առավելություն է ապահովում»
Էրդողան. «Մենենդեսի քաղաքականությունից դուրս գալը մեզ առավելություն է ապահովում»

Թուրքիայի նախագահը խոսել է F-16 ռազմական ինքնաթիռների ձեռք բերման հարցում նոր հնարավորության մասին:

Թուրքիան Եվրոպայում կազմակերպված հանցագործության ցուցանիշով առաջինն է
Թուրքիան Եվրոպայում կազմակերպված հանցագործության ցուցանիշով առաջինն է

Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի միջազգային նախաձեռնությունը հրապարակել է 2023-ի զեկույցը։

Թուրքիան «միգրացիոն պահեստ» Եվրամիության համար
Թուրքիան «միգրացիոն պահեստ» Եվրամիության համար

Եվրամիության երկրներին անհանսգտացնում է Եվրոպայում տարածվող անօրինական ներգաղթյալների խնդիրը։

Չինական լրատվամիջոց. «Թուրքիան ավարտել է «Siper 2» հակաօդային հրթիռի փորձարկումը»
Չինական լրատվամիջոց. «Թուրքիան ավարտել է «Siper 2» հակաօդային հրթիռի փորձարկումը»

Այս առաջխաղացմամբ Թուրքիան դնում է փոքր, միջին և մեծ հեռահարության հակաօդային հրթիռային համակարգի ստեղծման հիմքը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}