Տարածաշրջան12:17, 05 Հոկտեմբեր 2017
Թուրքիայում աճել է բանվորների մահացության թիվը

Թուրքիայի «Աշխատավորների առողջության և աշխատանքային պայմանների անվտանգության խորհրդի» (İSİG) տվյալներով 2017 թվականի 9 ամիսների ընթացքում Թուրքիայում մահացել է առնվազն 1485 բանվոր:
Այս թիվն արդեն գերազանցում է 2016-ի 12 ամիսների մահացությունների (1464 մահացություն) ցուցանիշին:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ միայն սեպտեմբեր ամսին պատահարների հետևանքով զոհվել են 147 բանվորներ, որոնց 93%-ը տղամարդիկ են:
Զոհված բանվորների 27 %-ն աշխատել է գյուղատնտեսության, 18%-ը՝ շինարարության, 10%-ը՝ բեռնափոխադրման ոլորտներում:
Բանվորների մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Քոնիայում, Անկարայում, Իզմիրում, Մանիսայում ու Ստամբուլում:
İSİG-ի վիճակագրության համաձայն՝ 2013-ին Թուրքիայում մահացել է 881 բանվոր, 2014-ին՝ 1451, 2015-ին՝ 1319 և 2016-ին՝ 1464 բանվոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |