• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 14:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:44, 04 Հոկտեմբեր 2017

Թուրք գործիչ․ «Թուրքիայում այսօր կա 37․055 ծպտյալ հայ ընտանիք»

Թուրք գործիչ․ «Թուրքիայում այսօր կա 37․055 ծպտյալ հայ ընտանիք»

Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ծավալած իր գործունեությամբ և հակահայ տրամադրություններով հայտնի թուրքական «ASİMDER» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն անդրադարձել է Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի հարցին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «İhlas» լրատվական գործակալությունը։

Գյուլբեյը նշել է, որ «հայերի տեղահանության» (այսինքն՝ Հայոց ցեղասպանության) ժամանակ իրենց տներից հեռանալ չցանկացող հայերը քողարկվել են քրդերի, ալևիների, թուրքերի անվան տակ և այսօր ծպտյալ հայերը Թուրքիայում մեծ թիվ են կազմում։ Որպես ապացույց թուրք գործիչը հիշեցրել է նաև Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանի այն հայտարարությունը, թե Թունջելիի բնակչության 90 տոկոսը հայեր են։ 

«ASİMDER»-ի նախագահի խոսքով՝ տարբեր ուսումնասիրություններ և հաշվարկների համաձայն՝ Թուրքիայում ներկայումս ընդհանուր առմամբ ապրում է 37․055 ծպտյալ հայ ընտանիք։ «Այսպես, Դիարբեքիրում 1.000 հայ ընտանիք ապրում է քրդի, ասորու կամ ալևիի անվան տակ, Մալաթիայում 3․655 հայ ընտանիք, Էլազըղում՝ 1000, Թունջելիում՝ 2․000, Սիիրթում ՝ 1․200, Երզնկայում (թրք․ Էրզինջան)՝ 1․300,  Սեբաստիայում (թրք․ Սիվաս)՝ 2․000, Քահրամանմարաշում՝ 3․000 հայ ընտանիք իրեն ներկայացնում է որպես քուրդ կամ ալևի:

Կեսարիայում կա 5.000 հայ ընտանիք, ովքեր քողարկված են որպես  թուրք, Վանում 4․000, Ադըյամանում՝ 1․600 հայ ընտանիք ծպտված է քրդի անվան տակ, Շանլըուրֆայում 3․000 ընտանիք ներկայանում է որպես արաբ կամ քուրդ, Մարդինում 1․500 հայ ընտանիքում ներկայանում է որպես արաբ, Ադանայում 2000 հայ  ընտանիք քողարկվում է քրդի, արաբի կամ ալևիի անվան տակ»- հայտարարել է Գյուլբեյը։ 

Հայատյաց գործչի պնդմամբ՝ մեծ թվով հայեր կան Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսկացության  (ԺԴԿ-HDP) և Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) կազմում։ Քյուլբեյը նշել է նաև, որ իրենք ամենայն ուշադրությամբ հետևում են ծպտյալ հայերին և ցանկանում են, որ պետական կառույցները համապատասխան միջոցներ ձեռք առնենք՝ նրանց բացահայտելու ու վերահսկելու համար։  

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
17:40, 08 սեպ
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
14:06, 05 սեպ
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան
10:34, 04 սեպ
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}