Տարածաշրջան08:19, 04 Հոկտեմբեր 2017
Թուրքիան նոր ուժեր է կուտակում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանամերձ Գազիանթեփ նահանգի Իսլահիյե շրջան են ուղարկել 16 ավտոմեքենայից բաղկացած ավտոշարասյուն։
Թուրքական «Yeniakit» թերթի կայքի իրազեկմամբ՝ սահման է ուղարկվել 3 հաուբից։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Թուրքիայի ժանդարմերիայի ուժերը ավտոշարասյանն ուղեկցել են այն պահին, երբ վերջինս Քիլիսից մուտք է գործել Գազիանթեփ նահանգ։
Թուրքական աղբյուրը նշում է, որ նոր ուժերի կուտակումը թուրք-սիրիական սահմանին լրացուցիչ աջակցություն է հանդիսանում Թուրքիայի այն ստորաբաժանումներին, որոնք գտնվում են Սիրիայի հետ սահմանին։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 30-ին Թուրքիայի զինուժը երկրի սահմամերձ Հաթայ նահանգ (գտնվում է Սիրիայի հետ սահմանին) էր ուղարկվել նույնպես լրացուցիչ ուժեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |