Իրավական12:59, 04 Հոկտեմբեր 2017
Էրդողանի դեմ մահափորձի գործով 38 հոգի ցմահ ազատազրկման է դատապարտվել

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ նախագահ Էրդողանի դեմ կազմակերպված մահափորձի գործով դատարանը վճիռ է հրապարակել:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ գործով որպես մեղադրյալ անցնող ավելի քան 4 տասնյակ ամբաստանյալներից 35-ը դատապարտվել են քառակի ծանրացված ցմահ ազատազրկման, ևս 3-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Ծանրացված ցմահ ազատազրկման դատապարտվածների շարքում է նաև հեղաշրջման փորձի ժամանակահատվածում Էրդողանի օգնականի պաշտոնը զբաղեցրած Ալի Յազըջըն:
Մեղադրյալներից մեկն արդարացվել է, իսկ 3-ի, այդ թվում՝ թուրքական իշխանությունների կողմից հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի վերաբերյալ գործերը առանձնացվել են մայր գործից:
Նշենք, որ Էրդողանի դեմ մահափորձը, ըստ պաշտոնական հաղորդման, տեղի էր ունեցել Մարմարիսում գտնվող հյուրանոցներից մեկի վրա հարձակման միջոցով, որտեղ հեղաշրջման փորձի գիշերը հանգստանում էր Թուրքիայի նախագահը: 37 հոգուց բաղկացած խումբը, սակայն, հանդիպելով կազմակրպված դիմադրության, փախել էր: Տեղի ունեցած կարճատև բախման ժամանակ Էրդողանի անվտանգությունն ապահովող ոստիկանականներից 2 զոհվել էին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |