Տարածաշրջան07:32, 04 Հոկտեմբեր 2017
Պայթյուն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում հոկտեմբերի 4-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 4 զինվոր, ևս 4-ը վիրավորվել են։
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պայթյունի պատճառը եղել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից նախապես ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբը։
Տուժածները տեղափոխվել են Յուքսեքովայի պետական հիվանդանոց։ Պայթյունի կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով լայնածավալ աշխատանքներ են սկսվել, դեպքի վայր են բերվել բազմաթիվ զրահամեքենաներ։
Հաքքարիի նահանգապետարանը դեպի առթիվ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «04․10․2017թ․ մեր նահանգի Յուքսեքովա շրջանում զինվորական մեքենայի ընթացքի ժամանակ գործարկվել է անջատողական ահաբեկչական խմբավորման անդամների կողմից նախապես ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբը, ինչի հետևանքով 4 զինվոր զոհվել է, 4-ը վիրավորվել։ Դեպքի հետաքննությունը շարունակվում է»։
Հավելենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տեղեկության համաձայն՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է 49 քուրդ զինյալ, 4-ը գերի են վերցվել, ևս 15-ը ինքնակամ հանձնվել են։ Միևնույն ժամանակ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել են 204 անձ, ովքերն կասկածվում են PKK – ի և «Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ) հետ կապի մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Իգդիր-Նախիջևան գազատարի նախագիծը, որը մենք նոր ենք սկսել, կխորացնի մեր էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ»։
Հունաստանի առատ տեղումները, որոնք հանգեցրել են նաև ջրհեղեղների, ընդլայնվելու են՝ դուրս գալով այդ երկրի սահմաններից:
Դիտարկում է արվում, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» իրականանություն դառնա, ապա Թուրքիայից կիրականացվեն ուղիղ ցամաքային փոխադրումներ դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի երեք կետ:
Թուրքիայի նախագահը խոսել է F-16 ռազմական ինքնաթիռների ձեռք բերման հարցում նոր հնարավորության մասին:
Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի միջազգային նախաձեռնությունը հրապարակել է 2023-ի զեկույցը։
Եվրամիության երկրներին անհանսգտացնում է Եվրոպայում տարածվող անօրինական ներգաղթյալների խնդիրը։
Այս առաջխաղացմամբ Թուրքիան դնում է փոքր, միջին և մեծ հեռահարության հակաօդային հրթիռային համակարգի ստեղծման հիմքը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |