Տարածաշրջան09:55, 03 Հոկտեմբեր 2017
Թուրքիան չի ողջունում Կատալոնիայի անկախության հանրաքվեն

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի խոսնակ Հուսեին Մուֆթուօղլուն խոսել է Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին:
Ըստ թուրքական «Hürriyet» լրատվամիջոցի՝ թուրք պաշտոնյան հայտնել է, որ իրենց համար կարևոր է Իսպանիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցը:
«Մենք հետևում ենք Կատալոնիայի ինքնավար մարզի հանրաքվեից հետո տեղի ունեցած զարգացումներին: Որպես հիմք ենք ընդունում Իսպանիայի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը: Այս գործընթացում կարևոր հանգամանք է ոչ միայն ի կատար ածել Իսպանիայի օրենքները, այլև խուսափել բռնության միջադեպերից»:
Մուֆթուօղլուն հույս է հայտնել, որ Իսպանիան, ում հետ Թուրքիան լավ հարաբերությունների մեջ է, այս խնդիրը կլուծի ժողովրդավարության և ազգային երկխոսության ճանապարհով:
Հիշեցնենք, որ Իսպանիայից Կատալոնիայի անկախացման օգտին քվեարկել է հանրաքվեին մասնակցածների 90,09 տոկոսը, դեմ է քվեարկել կատալոնացիների 7,87 տոկոսը: Չլրացված է մնացել 2,03 տոկոս քվեաթերթիկ և ևս 0,89 տոկոս քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Իսպանիայի իշխանությունները չեն ճանաչում տեղի ունեցած հանրաքվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |