Իրավական07:55, 03 Հոկտեմբեր 2017
Դինքի գործով կասկածյալ. «Ժանդարմերիայում նախօրոք գիտեին, որ Դինքին սպանելու են»

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության նիստը:
Ստամբուի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում սկսված այնուհետև սպանության հիմնական գործին միացված դատավարության շրջանակներում որպես կասկածյալներ անցնում են Դինքի սպանության ժամանակահատվածում ոստիկանությունում, հետախուզական վարչություններում ու ժանդարմերիայում պաշտոններ զբաղեցրած անձիք: Նախօրեին տեղի ունեցած դատավարության 56-րդ նիստին տեղի է ունեցել 2007 թվականին Տրապիզոնի նահանգային ոստիկանության հետախուզական վարչության սպա Թևհիք Ջանթյուրքի պաշտպանությունը:
Ջանթյուրքն ասել է, որ Դինքի սպանության մասին իմացել է հեռուստատեսային լուրերից: Վերջինի խոսքով նա իր 2 ծառայակիցների հետ դուրս էր եկել ընդմիջման և հենց սրճարանի հեռուստացույցով վազող տողով հեռարձակվող լուրերից էլ տեղեկացել է սպանության մասին:
«Այդ ժամանակ իմ կողքի 2 ծառայակից ընկերներս ասացին. «գիտեինք, որ սպանելու են: Մի մարդու չկարողացան պաշտպանել»:
Ես էլ զանգահարեցի Էրջան Դեմիրին և տեղեկացրեցի նրան կատարվածի մասին: Վերջինս ինձ պատասխանեց, որ իրենք գիտեին սպանության նախապատրաստության մասին ու դրա վերաբերյալ գրություն էին ուղարկել Ստամբուլ»,- պատմել է Ջանթյուրքը:
Դատական նիստի մեկնարկից առաջ Ստամբուլի արդարադատության պալատի շենքի մոտ այս անգամ ևս արդար դատավարության պահանջով հավաքվել են «Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները: Ակցիային մասնակցել են նաև Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը և քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Սեզգին Թանրըքուլուն:
Խմբի անունից ելույթվ հանդես եկած Բյուլենթ Այդընը հիշեցրել է, որ արդեն 10 տարի շարունակվող դատավարությունը չի կարողացել բացահայտել և ջրի երես հանել սպանության բոլոր կազմակերպիչներին:
«10 տարի 3 ամիս անց արդարության հասնելուց դեռ շատ հեռու ենք: 10 տարի անցավ, սակայն սպանության վրայի վարագույրը չի բացվել: Մենք շարունակելու ենք հետևել դատական գործին, մինչև այն վերջապես կբացահայտվի»,- ասել է Այդընը:
Դատավարության հաջորդ նիստերը տեղի կունենան հոկտեմբերի 3-ին, 5-ին և 6-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |