Տարածաշրջան13:02, 29 Սեպտեմբեր 2017
Ռուսաստանը Թուրքիային S-400 ՀՕՊ համակարգերի տեխնոլոգիաներ չի տրամադրի

Վլադիմիր Պուտինի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով պատասխանատուի օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանին կանխավճար է փոխանցել S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի համար:
Ըստ թուրքական «Businessht» լրատվական կայքի՝ Կոշինը հայտարարել է,որ Ռուսաստանը և Թուրքիան արդեն ունեն նախնական համաձայնություն S-400-ների մատակարարման հարցում:
Ռուս պաշտոնյան, սակայն, չի հայտնել որևէ տեղեկություն, թե երբ են համակարգերը տրամադրվելու Թուրքիային:
Կոժինը միաժամանակ տեղեկացրել է, որ թուրքական կողմին ՀՕՊ համակարգերի տեխնոլոգիաների տրամադրման հարցում որևէ պայմանավորվածություն չկա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |