Տարածաշրջան12:53, 27 Սեպտեմբեր 2017
Սիրիայի քրդերը կհարձակվեն Թուրքիայի վրա, եթե վերջինս ներխուժի Իրաք

Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) առաջնորդ Սալիհ Մուսլիմը զգուշացրել է Թուրքիային, որ եթե վերջինս ներխուժի հյուսիսային Իրաք, ապա իրենք ի պատասխան դրան կհարձակվեն թուրքական կողմի վրա:
Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ Մուսլիմը այդ մասին հայտնել է քրդական «Şarku’l Avsat» թերթի հետ զրույցում:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան PYD-ին և վերջինիս ռազմական թև հանդիսացող YPG-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Մուսլիմը նշելով, որ թեև իրենք տարաձայնություններ ունեն Բարզանիի «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» (KDP) հետ, այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից իրենք պատրաստ են պաշտպանել քուրդ ժողովրդին:
Միաժամանակ PYD-ի համանախագահ Հադիյե Յուսուֆը թեմայի հետ կապված Twitter-ի իր էջում գրառում էր արել: Յուսուֆը նշել է, որ իրաքյան Քուրդիստանի նկատմամբ Թուրքիան պատժամիջոցներ կիրառելու դեպքում, իրենք Սիրիայում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների դռները մինչև վերջ բաց կպահեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |