Տնտեսական07:15, 27 Սեպտեմբեր 2017
Թուրքիայում բարձրագույն կրթություն ունեցող 150.000 քաղաքացի աղքատ է
Վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայում աղքատության շեմին է հայտնվել համալսարանական դիպլոմ ունեցող 126.150 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberturk.com» լրատվակայքը:
2006թ. բարձրագույն կրթություն ունեցող աղքատների թիվը Թուրքիայում 26.000 էր, 2015թ. այդ ցուցանիշը հասել էր 129.000-ի, իսկ 2016թ.՝ 150.000 –ի: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում այս երկրում աղքատացել է համալսարանական կրթություն ունեցող 21.000 քաղաքացի:
Միևնույն ժամանակ, վերջին 10 տարում 446.000-ով նվազել է չկրթված աղքատների թիվը: Եթե 2006թ. աղքատ էր գրել-կարդալ չիմացող 969.000 քաղաքացի, ապա 2016թ. այդ ցուցանիշը հասել է 1.523.000-ի: Վերջին 1 տարվա ընթացքում չկրթված աղքատների թիվը նվազել է 114.000-ով:
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) կողմից կազմված «Եկամուտների և կենսապայմանների մասին» զեկույցի համաձայն՝ Թուրքիայի բնակչության ամենահարուստ 20 տոկոսը ստանում է երկրում գրանցվող ընդհանուր եկամուտների 47.2 տոկոսը՝ նախորդ տարվա 46.5-ի փոխարեն: Իսկ աղքատացող զանգվածը հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |