Քաղաքական13:27, 22 Սեպտեմբեր 2017
Թուրքիայի վարչապետը 1 տարով երկարաձգել է Իրաքում ռազմագործողությունների թույլտվությունը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) է ներկայացվել վարչապետի որոշումը, որով ևս մեկ տարով երկարաձգվում է Իրաքում և Սիրիայում անդրսահմանային գործողություններ իրականացնելու հետ կապված կառավարությանը տրված իրավունքը:
Թուրքական «Milliyet» թերթիկայքի տեղեկացմամբ՝ փաստաթուղթը ԹԱՄԺ-ում քվեարկության կդրվի վաղը՝ սեպտեմբերի 23-ին: Թուրքիայի վարչապետի ստորագրությունը կրող որոշման մեջ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում առաջիկայում ակնկալվող հանրաքվեն որակվել է որպես «ազգային անվտանգության սպառնալիք»:
Նշյալ փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն կատարած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մանրամասնել է, որ այն թույլ կտա ռազմական միջամտություն կատարել Թուրքիայի հարավային սահմաններից այն կողմ ցանկացած վտանգավոր զարգացման, որը կարող է սպառնալիք ստեղծել Թուրքիայի ազգային անվտանգությանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, տեղական ժամանակով 15:00-ին Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայում ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարվել: Նիստի օրակարգային հարցը կլինի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեն: Ավելի ուշ կգումարվի նաև նախարարների խորհրդի նիստ, որտեղ կքննարկվեն Քուրդիստանի դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |