Տարածաշրջան08:31, 14 Սեպտեմբեր 2017
Թուրքիայի ԱԳՆ. «Իրաքի Քուրդիստանում հանրաքվե անցկացնելու գինը ծանր է լինելու»

Իրաքի խորհրդարանը սեպտեմբերի 12-ի նիստում մերժել է քրդական ինքնավարության նախաձեռնած անկախության հանրաքվեն: Ինչից հետո թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Թուրքիայի ԱԳՆ-ը անվերապահ աջակցություն է հայտնել Իրաքի խորհրդարանի որոշմանը՝ հայտարարելով, որ եթե Իրաքի Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին շարունակի համառել հանրաքվեի հարցում, ապա դրա գինը ծանր է լինելու:
«Իրաքի ներկայացուցիչների պալատի սեպտեմբերի 12-ի որոշումն ընդունում ենք, որպես հղում Իրաքի քաղաքական միասնության ու տարածքային ամբողջականությանը և մեր անվերապահ աջակցությունը հայտնում նշյալ որոշմանը: Իրաքի Քուրդիստանի տարածքային ղեկավարությունը պետք է հաշվի առնի, որ հակառակ բոլոր հորդորներին՝ հանրաքվեի անցկացման վերաբերյալ իր դիրքորոշումը համառորեն չփոխելու դեպում անպայման դրա համար գին է վճարելու: Այդ պատճառով քրդական ղեկավարությանը խորհուրդ ենք տալիս ողջամտություն ցուցաբերել և ժամ առաջ հրաժարվել այդ սխալ ճանապարհից»,- ասված է հայտարարության մեջ:
Թուրքական աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Իրաքի Սելահեթթին քաղաքի քաղաքային խորհուրդը ևս մերժել է Իրաքի Քուրդիստանի կազմում մասնակցել սեպտեմբերի 25-ին նախատեսվող անկախության հանրաքվեին:
Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանում սեպտեմբերի 12-ին կայացած քվեարկության արդյունքում անկախության հանրաքվեն մերժվել է:
Ավելի վաղ Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարությունը որոշում էր կայացրել՝ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Անկախության հանրաքվեին դեմ էին արտահայտվել Իրանի Իսլամական Հանրապետությունը և Թուրքիան: Վերջիններիս նշում էին, որ անկախության հանրաքվեով կխախտվի Իրաքի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև տարածաշրջանում կստեղծվի քաոսային իրավիճակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |