Տարածաշրջան10:17, 13 Սեպտեմբեր 2017
Իրանը և ԱՄՆ-ն պահանջել են հետաձգել Իրաքի Քրդական Ինքնավարության անկախության հանրաքվեն

ԱՄՆ-ն և Իրանը միջամտել են Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարությունում (ՀԻՔԻ) հանրաքվեի հարցին և այն կարող է հետաձգվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը՝ ՀԻՔԻ-ի գլխավոր ընդդիամադիր «Goran» («Փոփոխություն») շարժմանը պատկանող »KNN» հեռուստաալիքին հղումով:
Բարզանիի կողմից սեպտեմբերի 25-ին նախատեսված հանրաքվեն կարող է հետաձվել՝ իրանցի գեներալ Քասըմ Սուլեյմանի և ԱՄՆ-ի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգուրքի միջամտության արդյունքում:
Քասըմ Սուլեյմանը մեկնել է Էրբիլ և Սուլեյմանիե: Այս պաշտոնյաների ճնշման տակ Բարզանին համաձայնել է հետաձգել հանրաքվեն: Աղբյուրի համաձայն՝ Իրանը և ԱՄՆ-ը երաշխավորել են, որ Բաղդադի հետ նոր պայմանագիր կկնքվի:
Նշենք, որ Իրաքի խորհրդարանում երեկ կայացած քվեարկության արդյունքում անկախության հանրաքվեն մերժվել է: Ավելի վաղ ՀԻՔԻ-ն որոշում էր կայացրել՝ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Իրաքի վարչապետ Հայդար էլ-Իբադին հայտարարել էր, որ այդ հակասահմանադրական հանրաքվեի արդյունքները իրենք չեն ճանաչելու: Թուրքիան, Իրանը և ԱՄՆ-ը ևս դեմ էին հանրաքվեի անցկացմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |