Հասարակական11:22, 11 Սեպտեմբեր 2017
Թուրքիայի հայ համայնքում սոցհարցում կանցկացվի

Թուրքիայի հայ համայնքում պատրիարքական ընտրությունների անցակցման ջատագով «Տեսակետների հարթակը» ընտրություններից առաջ համայնքում սոցհարցում կանցկանցի:
«Ակօս» շաբաթաթերթը զրուցել է խմբի անդամների հետ և մանրամասներ ներկայացրել սպասվող սոցհարցման մասին:
«Düşünce Platformu»-ը սոցհարցումն անցկացնելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել հետազոտություններ իրականացնող KONDA ընկերության հետ: Սոցհարցումը կսկսվի սեպտեմբերի կեսերից: «Düşünce Platformu»-ի անդամները հույս ունեն վերջնական արդյունքների մասին հանրությանն իրազեկել հոկտեմբերի վերջին: Նախատեսվում է հարցմանը ներգրավել համայնքի շուրջ 1000 անդամի:
Հարցման նպատակն է պարզել հայ համայնքի տեսակետը՝ պատրիարքի և պատրիարքության, համայնքի համար կարևոր հարցերի շուրջ, և սպասելիքները պատրիարքի թեկնածուներից ու ապագա պատրիարքից: Ըստ «Düşünce Platformu»-ի ներկայացուցիչների՝ այս տեսանկյունից սոցհարցումը կարևոր է ոչ միայն իրենց և համայնքի, այլև պատրիարքի թեկնածուների համար:
Հարցերը դասակարգված են 4 խմբի մեջ.
1. Հարցեր, որոնց նպատակն է տեղեկություններ ստանալ տարիքային խմբերի, սոցիալական կարգավիճակի և այլնի վերաբերյալ:
2. Հարցեր հայկական ինքնության և հայ համայնքի խնդրիների վերաբերյալ:
3. Հարցեր համայնքի կյանքում պատրիարքի և պատրիարքարանի դիրքի, գործառույթների մասին:
4. Հարցեր պատրիարքական ընտրության գործընթացի և դրանից հետո զարգացումների մասին:
Նշվում է, որ հարցերի բավականին լայն շրջանակի շնորհիվ հնարավոր կլինի պատկերացում կազմել համայնքի սոցիալական դրության, տարիքային խմբերի, հայերենի իմացության մակարդակի մասին, ինչպես նաև բացահայտել, թե համայնքում ինչ են մտածում հայ լինելու և դրա պահանջների, համայնքի կարևորագույն խնդիրների, ապագայի և նմանատիպ հարցերի շուրջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |