Տարածաշրջան07:05, 10 Սեպտեմբեր 2017
Բինգյոլում PKK-ի զինյալները սպանել են թուրք զինվորի

Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Ադաքլը շրջանում բախում է տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք զինվորների միջև:
Թուրքական «haber7.com» լրատվակայքի փոխանցմամբ՝ քուրդ զինյալները հարձակվել են տարածքում ուսումնասիրություններ և որոնողական աշխատանքներ իրականացնող թուրք զինվորների վրա: Դրա հետևանքով սպանվել է 1 զինվոր, մյուսն էլ վիրավորվել է: Դեպքից հետո Թուրքիայի ուժայինների կողմից տարածքում լայնամասշտաբ օպերացիա է սկսվել PKK-ի զինյալների դեմ:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Նրա դեմ գործողություններն իրականացվում է թե Թուրքիայի ներսում, թե դրանից դուրս՝ մասնավորապես հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է քուրդ զինյալների գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |