Տնտեսական14:00, 08 Սեպտեմբեր 2017
Թուրքիան արևային էներգիայի արտադրության ծավալներով Եվրոպայում 3-րդն է

2017թ.առաջին կիսամյակում Թուրքիայում արևային էներգիայի արտադրությունը աճել է 566 MW-ով՝ հասնելով 1.505 MW-ի: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս ցուցանիշով Թուրքիան ներառվել է աշխարհում ամենից շատ արևային էներգիա արտադրող 10 առաջատար երկրների ցանկում:
Եվրոպայում այս ասպարեզում Թուրքիան զիջում է միայն Գերմանիային և Անգլիային՝ հանդիսանալով արևային էներգիայի երրորդ ամենախոշոր եվրոպական շուկան:
2016թ. հունիսի դրությամբ Թուրքիայում արևային էներգիայի արտադրության ծավալները հասել էին 555.3 MW-ի, իսկ 2016թ. տարեվերջին՝ 938.6 MW-ի: Մինչև 2017թ. տարեվերջ նախատեսված է այս ցուցանիշը հասցնել 2.000 MW-ի:
Հավելենք նաև, որ ներկայումս արևային էներգիա է արտադրվում Թուրքիայի 61 քաղաքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարն այցելել են Իզմիր նահանգում գտնվող «SOCAR Turkey»-ի արտադրական կայան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |