Քաղաքական09:28, 08 Սեպտեմբեր 2017
Գերմանացի պատգամավորները կայցելեն Քոնիայի ռազմաբազա

Գերմանիայի խորհրդարանի 7 պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին կայցելի Թուրքիայի Քոնիա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Գերմանական պատվիրակությունը ռազմաբազայում կհանդիպեն այնտեղ ծառայություն իրականացնող գերմանացի զինվորականների հետ, տեղեկություններ կստանան նրանց ծառայության վերաբերյալ:
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը տեղեկացնում է, որ այցը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի միջնորդությամբ, իսկ պատվիրակությունը գլխավորում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը: Գերմանացի պատգամավորներին ուղեկցում են նաև ՆԱՏՕ-ի որոշ պաշտոնյաներ: Սպասվում է, որ պատվիրակությանը կդիմավորեն թուրք պաշտոնյաներ, կկազմակերպվեն մի շարք հանդիպումներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունը այս տարվա հուլիսի 14 հայտարարություն էր տարածել, որով գերմանացի պատգամավորներին արգելվել էր այցելել Քոնիայի ավիաբազա:
Գերմանացի պատգամավորների այցը նախատեսված էր հուլիսի 17-ին: Որպես պատճառ թուրքական կողմը նշել էր, որ թուրք-գերմանական հարաբերությունները այդ պահին այնքան լարված էին, որ գերմանացի պատգամավորների այցը Քոնիա հնարավոր չէր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |