• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
03 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 04:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:00, 08 Սեպտեմբեր 2017

Գերմանացիների 84 տոկոսը դեմ է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը

Գերմանացիների 84 տոկոսը դեմ է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը

Գերմանիայի «ARD» հեռուստաընկերությունը սոցհարցում է անցկացրել պարզելու Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի քաղաքացիների դիրքորոշումը:

Թուրքական «Evrensel» լրատավական կայքը, հղում անելով սոցհարցման արդյունքներին, հայտնում է, որ հարցմանը մասնակցած 1003 քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ մոտ 84 տոկոսը, դեմ է Թուրքիայի եվրաանդամակցությանը: 2016թ. անցկացված հարցման ժամանակ այս ցուցանիշը կազմել էր 80 տոկոս:

Ըստ հարցման արդյունքների՝ 77 տոկոսը կողմ է Գերմանիայի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը: 88 տոկոսը  նշել է, որ Գերմանիայի կառավարությունը ավելի վճռական քայլեր պետք է ձեռնարկի Թուրքիայի կառավարության և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Միայն 9 տոկոսն է դեմ եղել ավելի վճռական քայլերի կիրառմանը:

Միաժամանակ հարցվածների  80 տոկոսը  կարծում է, որ Թուրքիայի առջև երկխոսության դռները չպետք է փակել:

Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին  Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:

Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան էլ հայտարարեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերելու և Հորդանան կամ այլ երկիր տեղափոխելու մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության ճանապարհի վերջին կետին
15:51, 02 սեպ
Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության ճանապարհի վերջին կետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից
15:13, 02 սեպ
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը մի շարք ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջով դատավարական 11 ամփոփում է ներկայացվել:

Թուրքիան և Իրաքյան Քուրդիստանը կընդլայնեն փոխգործակցությունը տարբեր ոլորտներում
13:50, 02 սեպ
Թուրքիան և Իրաքյան Քուրդիստանը կընդլայնեն փոխգործակցությունը տարբեր ոլորտներում

Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Թուրքիայի արտգործնախարաությանը կից գործող Իրաքի հետ հարաբերությունների վարչության պետի գլխավորած պատվիրակությանը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կայացել է Փաշինյան-Էրդողան հանդիպում
Կայացել է Փաշինյան-Էրդողան հանդիպում

Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:

Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության ճանապարհի վերջին կետին
Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության ճանապարհի վերջին կետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Էրդողանը գոհ է Հարավային Կովկասի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններից
Էրդողանը գոհ է Հարավային Կովկասի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններից

Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը մի շարք ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջով դատավարական 11 ամփոփում է ներկայացվել:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}