Տարածաշրջան08:20, 04 Սեպտեմբեր 2017
Դիարբեքիրի Լիջե շրջանում պարետային ժամ է հայտարարվել

Սեպտեմբերի 3-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում պարետային ժամ է հայտարարվել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվակայքը, Լիջեում «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների խումբ է հայտնաբերվել, որի դեմ լայնմասշտաբ ռազմական գործողություններ են սկսվել:
Լիջեի համայնքային ղեկավարությունը, ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչության անվտանգության նկատառումներից ելնելով, Լիջեի 4 թաղամասերում (Բաղլան, Դոլունայ, Յալազա, Չավունդար) Թուրքիայի ժամանակով ժամը 21:00-ից սկսած պարետային ժամ է հայտարարել: Աղբյուրը չի հաղորդում, թե երբ կավարտվի պարետային ժամը:
Տեղեկացնենք, որ «Քրդստանի բանվորական կուսակցությունը» հիմնադրվել է 1978 թ. նոյեմբերի 27-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգում: Կուսակցության հիմնադիրը Աբդուլլահ Օջալանի է, որն այժմ ցմահ ազատազրկված է Թուրքիայի Իմրալը կղզու բանտում։
PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Թուրքիայի ուժայինները PKK-ի դեմ գործողություններ իրականացնում են թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս՝ մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է քուրդ զինյալների գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |