Քաղաքական06:47, 30 Օգոստոս 2017
Մերկել. «Թուրքիայի հետ հարաբերությունները ծանր շրջան են ապրում»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Բեռլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է թուրք-գերմանական հարաբերությունների, ինչպես նաև Եվրամիության և Թուրքիայի միջև մաքսային պայմանագրի ընդլայնման հնարավորության մասին:
Միջանկյալ նշենք, որ Գերմանիան դեմ է, որ պայմանագիրը ընդլայնվի, հաշվի առնելով Թուրքիայում տիրող ներքաղաքական վիճակը:
«Կցանկանայինք Թուրքիայի հետ ավելի լավ հարաբերություններ ունենալ, սակայն պետք է իրատես լինենք: Այդ երկրի հետ մեր հարաբերությունները շատ ծանր շրջան են ապրում»,-ըստ «Haberturk»-ի՝ ասել է Գերմանիայի կանցլերը:
Նա մեկ անգամ ևս նշել է, որ Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացիները պետք է ազատ արձակվեն:
Անդրադառնալով Եվրամիության և Թուրքիայի միջև մաքսային միության պայմանագրի ընլայնման հարցին, Մերկելը ասել է, որ առաջիկա ամիսներին այդ հարցը օրակարգում չի լինի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |