Տարածաշրջան12:56, 30 Օգոստոս 2017
Ahaber. Թուրքիան պատրաստվում է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսել

Թուրքիայի բանակը սեպտեմբերին պատրաստվում է «Եփրատի վահան» ռազմական գործողության նման երկրորդ նմանատիպ օպերացիան սկսել Սիրիայի հյուսիսում: Ըստ թուրքական «Ahaber» պարբերականի՝ Թուրքիայի նոր թիրախը սիրիական Իդլիբ նահագն է:
Միջանկյալ նշենք, որ այժմ Իդլիբում լարված իրավիճակ է և տեղի ծայրահեղականները փորձում են տարածքը իրենց վերահսկողության տակ վերցնել: Իսկ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը նպատակ ունեն կանխել դա՝ ռազմական միջամտությամբ:
Ըստ թուրքական «Ahaber» լրատվական կայքի՝ գործողությունը նախատեսվում է սկսել սեպտեմբերի 13-15-ին Աստանայում՝ սիրիական ճգնաժամի վերաբերյալ տեղի ունենալիք ժողովից հետո:
Նշվում է, որ Աստանայում երեք երաշխավոր երկրները՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը, Իդլիբը ծայրահեղականներից մաքրելուց հետո նախատեսում են ստանձնել նահանգի որոշ հատվածներում անվտանգության ապահովման երաշխավորների դերը:
Կայքը գրում է, որ օգտվելով առիթից Թուրքիան իրավունք կստանա զորքեր մտցնել Իդլիբ, որպեսզի կանխի վերջինիս հանձնումը Սիրիայի քրդական ուժերին:
Առայժմ այս մասին, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |