Քաղաքական06:47, 22 Օգոստոս 2017
Չավուշօղլուն մեկնում է Իրաք

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 23-ին կմեկնի Իրաք, որտեղ հանդիպումներ կանցկացնի իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Թուրքական «Sozcu» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանը, նշում է, որ այցի ընթացքում Չավուշօղլուն հանդիպում կանցկացնի Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի, վարչապետ Հայդար Էբադիի, խորհրդարանի նախագահ Սելիմ Ջուբուրիի, արտգործնախարար Իբրահիմ Ջաֆերիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն թուրք-իրաքյան հարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր:
Վերոնշյալ հանդիպումներից հետո նախատեսվում է, որ Չավուշօղլուն կմեկնի Իրաքյան Քուրդիստան, որտեղ կհանդիպի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանիի հետ:
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում պատրաստվում են անցկացնել անկախության հանրաքվե, ինչին կտրականապես դեմ է պաշտոնական Անկարան:
Բացի Թուրքիայից, այդ անկախության հանրաքվեին դեմ է արտահայտվել նաև Իրանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |