• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Հուլիս, 2025
Երկուշաբթի 04:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:06, 22 Օգոստոս 2017

Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետը կմեկնի Իրան

Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետը կմեկնի Իրան

Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ): Ըստ թուրքական «Haberdar» լրատվամիջոցի՝ այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի  զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, գեներալ Մուհամադ Բաքըրին:

Միջանկյալ նշենք, որ Բաքըրին օգոստոսի 15-ին մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր Աքարի, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հետ:

Նշվում է, որ պատասխան այցի ընթացքում կշարունակվեն  և ավարտին կհասցվեն թուրք-իրանական բանակցությունները, որոնք սկսվել են Թուրքիայում և վերաբերում են տարածաշրջանային և սահմանային  խնդիրներին:

Խոսելով սիրիական ճգնաժամից՝ իրանցի պաշտոնյան ասել է, որ  Իրանը և Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում անվտանգության և կայության ապահովման գործում:

Անդրադառնալով Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեին՝ Բաքըրին ասել է, որ  Թուրքիան և Իրանը  այդ հարցում ունեն նույն դիրքորոշումը և դեմ են դրան: Նա զգուշացրել է, որ եթե հանրաքվեն տեղի ունենա, ապա լարված իրավիճակ կստեղծվի առաջին հերթին Իրաքի ներսում: Ըստ նրա՝ եթե Իրաքի սահմանները փոփոխվեն, քրդերի և իրաքյան իշխանությունների միջև լարվածություն կառաջանա մասնավորապես  Քիրքուք շրջանի  և այլ վիճելի տարածքների հարցում:

Ըստ նրա՝ հավանականություն կա նաև , որ այդ լարվածությունը դուրս կգա Իրաքի տարածքից ու կանդրադառնա Թուրքիայի և Իրանի վրա: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
06:57, 13 հուլ
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)
13:59, 11 հուլ
Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել
15:42, 09 հուլ
Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}