• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 03:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:31, 21 Օգոստոս 2017

Թուրքիա է մեկնում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը

Թուրքիա է մեկնում  ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթթիսը օգոստոսի 23-ին կմեկնի Թուրքիա: Թուրքական «Mynet» լրատվակայքի իրազեկմամբ՝ մեկօրյա այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիիի, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Նշվում է, որ  այցի օրակարգային թեմաներից են լինելու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում տեղի ունենալիք անկախության հանրաքվեն,  Սիրիայի քրդական ուժերի հարցը (մասնավորապես  այն, որ  ԱՄՆ-ն նրանց զենք է մատակարարում): Ամերիկյան կողմը մասնավորապես Թուրքիային ներկայացնելու է փաստեր առ այն, որ Վաշինգտոնը Սիրիայի քրդերին միայն զրահապատ մեքենաներ և տեխնիկա է տրամադրել, այլ ոչ թե զենք:

Բացի դրանից կքննարկվի Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հոկտեմբերին տեղի ունենալիք  տեղական կառավարման ընտրությունները, ինչը պաշտոնական Անկարայի համար անընդունելի է:

Միջանկյալ նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Կողմերը կխոսեն նաև սիրիական Իդլիբ քաղաքում ստեղծված իրավիճակի մասին, որտեղ «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության սիրիական ճյուղավորմներից մեկը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»(ՀԹՇ, նախկինում՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա») բացարձակ առավելություն է ստացել, դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծել՝ շրջանը վերցնելու իր վերահսկողության տակ:

Մեթթիսը նաև թուրք պաշտոնյաների հետ կխոսի S-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերից, որոնք Թուրքիան ցանկանում է գնել Ռուսաստանից: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}