Տարածաշրջան09:51, 16 Օգոստոս 2017
Թուրքական լրատվամիջոցն անդրադարձել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի այցին Թուրքիա

Թուրքական «Haber7.com» լրատվակայքն անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, գեներալ Մուհամեդ Բաքըրիի՝ Թուրքիա կատարած այցին:
Այցի առաջին օրը՝ օգոստոսի 15-ին, իրանցի պաշտոնյան հանիպել էր Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ:
Աղբյուրը նշում է, որ այդ այցը չափազանց կարևոր էր, քանզի 38 տարվա մեջ առաջին անգամ Իրանի զինուժի գլխավոր շտաբի պետն այց է կատարում Թուրքիա:
Ըստ լրատվամիջոցի՝ ստեղծված պայմաններում երկու երկրները մի շարք հարցերում համակարծիք են: Մասնավորապես թե Իրանը, թե Թուրքիան դեմ են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեի անցկացմանը: Ինչը նաև ընդգծել էին երկու նախագահներն անցած տարի ունեցած հանդիպաման ժամանակ:
Բացի դրանից երկու երկրներն իրենց տարածքում պայքարում են քրդական ուժերի դեմ. Թուրքիան «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK), իսկ Իրանը՝ «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) կուսակցության ուժերի դեմ: Այդ նպատակով երկու երկրները սահմանային անցակետերում և հետախուզական հարցերում ակտիվ համագործակցության մեջ են:
Աղբյուրը նշում է, որ Թուրքիան և Իրանը հանդիսանում են տարածաշրջանում ամենաազդեցիկ երկու ուժերը: Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին՝ կատարյան ճգնաժամի պայմաններում, աղբյուրը գրում է, որ թե Իրանը, թե Թուրքիան Կատարին աջակցեցին հատկապես տնտեսական առումով: Որպես դրա օրինակ, հիշեցվում է, որ Իրան մեկնած Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել էր, որ Թուրքիան շարունակելու Իրանի տարածքով տնտեսական օգնություն ցուցաբերել Կատարին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |