Քաղաքական07:21, 15 Օգոստոս 2017
Աբդուլլահ Գյուլը չի մասնակցի ԱԶԿ-ի հիմնադրման 16 ամյակի միջոցառմանը

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը չի մասնակցելու իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հիմնադրման 16 ամյակին նվիրված միջոցառումանը: Ըստ թուրքական «OdaTV» հեռուստաընկերության լրատվակայքի՝ այդ մասին հայտնել է ԱԶԿ-ի խոսնակ Մահիր Ունալը կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի ժողովից հետո:
Անկարայում տեղի ունենալիք միջացառմանը, որին հրավիրվել է 6000 մարդ, ելույթներով հանդես կգան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Ունալը նշել է, որ Գյուլը արարողության չմասնակցելու համար հարգելի պատճառ է ունեցել: Գյուլին միջոցառման հետ կապված ուղարկվել է հրավեր: Բացի այդ էլ Թուրքիայի նախկին նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից անձամբ է հրավիրվել:
ԱԶԿ-ի խոսնակը հանրությանy տեղեկացրել է, որ միջոցառմանը կմասնակցեն Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Ջեմիլ Չիչեքը, ԱԶԿ-ի հիմնադիրներից Բյուլենթ Արինչը և մի շարք այլ ԱԶԿ-ականներ:
Հիշեցնենք, որ կուսակցությունը հիմադրվել էր 2001թ.
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |