11:41, 12 Օգոստոս 2017
PKK-ի գրոհայինները Բաթմանում սպանել են երկու թուրք զինվորի

«Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն շրջանի ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով պայթել է ռազմական մեքենա:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ դրա հետևանքով սպանվել է 2 թուրք զինվոր:
Հարձակումից հետո անվտանգության ուժերը ելման դիրքեր նահանջած քուրդ զինյալներին հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով գործողություն են սկսել:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողություններն ընթանում են, թե Թուրքիայի ներսում, թե նրա սահմաններից դուրս:
Մասնավորապես Թուրքիայի օդուժը հաճախակի օպերացիաներ է իրականացնում Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դիրքերի ուղղությամբ: Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում է գտնվում PKK-ի գլխավոր ռազմաբազան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |