Քաղաքական10:34, 07 Օգոստոս 2017
Չավուշօղլուն հանդիպել է Լավրովի հետ

Օգոստոսի 6-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գումարված Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ASEAN) 50–րդ գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտգոծնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Թուրքական «Sondakika» լրատվամիջոցը, հղում անելով Ռուսաստանի արտգործանախարարության պաշտոնական կայքին, նշում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման, ինչպես նաև Սիրիայում հաստատված հրադադարի ամրապնդմանը վերաբերող հարցեր և այլ խնդիրներ:
Ըստ «Haberturk» լրատվամիջոցի էլ՝ հանդիպումից հետո Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր: Մասնավորապես խոսվել է Ռուսաստան մեկնող Թուրքիայի քաղաքացիներին վիզա տրամադրելու, ինչպես նաև թուրքական լոլիկների ռուսական շուկա ներկրելու հարցերի շուրջ:
Միջանկյալ նշենք, որ թուրքական լոլիկների ներկրման հարցում Ռուսաստանը դեռևս չի հանել գործող արգելքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |