Տարածաշրջան12:55, 04 Օգոստոս 2017
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում սպանվել է PKK-ի 46 զինյալ

Հուլիսի 27-ից մինչև օգոստոս 3-ը ընկած ժամանահատվածում Թուրքիայի զինված ուժերի կողմից երկրում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ իրականացված գործողությունների հետևանքով սպանվել է 46 զինյալ, որոնցից 2-ը հանդիսանում էին ազդեցիկ անդամ:
Ըստ «Yenisafak» թերթի կայքի՝ վերոնշյալ տեղեկատվությունը տրամադրել է Թուրքիայի զինուժը (TSK):
Վերոնշյալ ժամանահատվածում քուրդ զինյալների դեմ գործողություններ են իրականացվել մասնավորապես Թուրքիայի Շըրնաք նահանգի Բեյթուշեբափ շրջանում, Հաքքարիի Յուքսեքովա շրջանում, Վանի Գուրփընար շրջանում և Բինգյոլի Սոլհան, Մուշ շրջաններում։
Նշյալ վայրերում իրականացված գործողությունների ընթացքում քուրդ զինյալների մոտից առգրավվել և ոչնչացվել է 18 ինքաձիգ, 1 «Dragunov» տեսակի դիպուկահար հրացան և 5 ականանետ: Ընդհանուր առմամբ այդ գործողությունների ժամանակ սպանվել է 2 թուրք զինվոր, 3-ն էլ վիրավորվել էին:
Նշենք, որ PKK-ի դեմ գործողությունները ընթանում են նաև Թուրքիայի սահմաններից դուրս՝մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է քուրդ զինյալների գլխավոր ռազմաբազան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |