Տարածաշրջան13:09, 01 Օգոստոս 2017
Բախում Թունջելիում. կա 3 զոհ

Օգոստոսի 1-ին առավոտյան Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) Օվաջըք շրջանում թուրք ուժայինները գործողություն են իրականացրել «Մաոիստական կոմունիստական կուսակցության» (MKP) ռազմական թևի՝ «Ժողովուրդների փրկության բանակ»-ի զինյալների դեմ:
Ըստ թուրքական «Ihlas» լրատվական գործակալության՝ սպանվել է 3 զինյալ:
Աղբյուրը տեղեկացնում է, որ օպերացիայի ժամանակ թուրքական ԶՈՒ-ն օգտագործել է ինքնակառավարվող հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և « Sikorsky » ռազմական ուղղաթիռներ:
Ռազմական աղբյուրների համաձայն՝ սպանված զինյալներից մեկը հանդիսանում էր կուսակցության Թունջելիի պատասխանատուն:
Նշենք, որ «Մաոիստական կոմունիստական կուսակցություն»-ը (MKP) գործունեություն է ծավալում Թուրքիայի Թունջելի, Օրդու, Քասթամօնու, Գիրեսուն նահանգներում:Նպատակը մարքսիզմ-լենինինիզմի գաղափարախոսության տարածումն է Թուրքիայի տարածքում: Թուրքիայի Հանրապետության կողմից որակվում է որպես ահաբեկչական կազմակերպություն:
MKP-ն հիմնադրվել է 1994թ: Կուսակցության անդամները համարում, են, որ իրենց կուսակցությունը հանդիսանում է 1971թ. Թուրքիայում հիմնադրված «Թուրքիայի կոմունիստական կուսակցության» (TKP/M-L) ժառանգորդը:
Կուսակցության ռազմական թևի ամենաաղմկահարույց գործողությունը եղել է 2014թ.-ին, երբ նրանք հարձակվել էին Թունջելիում գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |