Տարածաշրջան08:19, 29 Հուլիս 2017
Թուրքիայում նորից երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 29-ին Թուրքիայի Մուղլա նահանգի Ուլա շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքական «Sabah» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների ծառայության (AFAD) ներկայացրած տվյալներին, նշում է, որ էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ:
Ստամբուլի Բողազիչի համալսարանի սեյսմիկ հետազոտությունների ինստիտուտի հաղորդած տվյալներով` երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել է Ուլա շրջանի մոտ գտնվող Արըջըլար գյուղում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ Հուլիսի 21-ին Էգեյան ծովում տեղի էր ունեցել 6.3 բալ հզորությամբ երկրաշարժ, որը զգացվել էր Թուրքիայի Մուղլա շրջանում, ինչպես նաև Հունաստանի Կոս կղզում: Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Բոդրում շրջանում վիրավորվել էր 70, իսկ Մուղլայի Դատչա շրջանում 20 մարդ: Փլուզվել էին շենք-շինություններ: Իսկ հունական կողմում 2 հոգի զոհվել էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |