Տարածաշրջան08:24, 26 Հուլիս 2017
Նեթանյահու. «Էրդողանը վերջին անձն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին»

Իսրայելի կառավարությունից պատասխանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերին, թե իբր Իսրայելը փորձել է մուսուլմանների « ձեռքից խլել » Երուսաղեմում գտնվող ալ-Ասքա մզկիթը:
Միջանկյալ նշենք, որ Իսրայելի իշխանությունները մի քանի օր առաջ որոշել էին Երուսաղեմում իսլամական սրբավայրի մոտ անվտանգության միջոցառումներն ուժեղացնել: Այդ որոշմանը նախորդել էր տաճարի տարածքում երկու ոստիկանի սպանությունը: Ինչից հետո Իսրայելը արգելել էր ուրբաթօրյա աղոթքը, իսկ հետո նաև տեղադրել մետաղորսիչ սարքեր: Այդ ամենին կոշտ կերպով արձագանքել էին Թուրքիայից:
Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ Իսրայելի վարչապետի Բենյամին Նեթանյահուի գրասենյակից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվել է.
«Հետաքրքիր է, թե ինչ կասի Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի բնակիչներին և քրդերին: Էրդողանը վերջին անձն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին»:
Թեմայի հետ կապված «Twitter»-ի էջում գրառում է կատարել նաև Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Էմմանուել Նախշոնը՝ ասելով.
«Ավելի լավ կլինի, որ Էրդողանը հետաքրքրվի սեփական երկրի խնդիրներով և հարցերով: Օսմանյան կայսրության օրերը վաղուց ավարտվել են: Հրեա ժողովրդի մայրաքաղաքը Երուսաղեմն է և այդպես էլ կմնա: Ապակե տան մեջ ապրող Էրդողանը ուրիշների տների վրա չպետք է քար նետի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |