• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
03 Հուլիս, 2025
Հինգշաբթի 20:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:15, 26 Հուլիս 2017

Թուրքիայում գործող հակահայ կազմակերպության հերթական «բացահայտումը» Հայաստանի և քրդերի մասին

Թուրքիայում գործող հակահայ կազմակերպության հերթական «բացահայտումը» Հայաստանի և քրդերի մասին

Նախօրեին թուրքական «Haber7» լրատվական կայքը ներկայացվել է, Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ASİMDER) ղեկավար Գյոքսել Գյուլբեյի հարցազրույցը, որում, վերջինս այս անգամ Հայաստանին մեղադրում է քուրդ զինյալներին ապաստան տալու մեջ։

Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական քարոզչության և ակնհայտ ապատեղեկատվության տարածմամբ հայտնի վերոնշյալ կազմակերպության նախագահը մասնավորապես հայտնել է, որ թե  Հայաստանը Վարդենիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և «Քրդստանի ազատ կյանքի կուսակցության» (PJAK) ահաբեկիչների է տեղավորել։

Գյուլբեյի հերթական անհեթեթ հայտարարությունը արագ արտատպվել է ադրբեջանական կայքերի կողմից, այնինչ թուրքական մամուլը մեղմ ասած «լուրջ չի ընդունել» այս պնդումը։ Ուստի ուշագրավ է, որ Գյուլբեյի այս «բացահայտումը», որը Թուրքիայի համար կարծես թե պետք է մեծ կարևորություն ունենար տեղ է գտել ընդամենը թուրքական երկու ցածր վարկանիշ ունեցող կայքերում։

Ի դեպ ադրբեջանական «Հագգըն.ազ»-ի հրապարակած նյութում առկա է  նաև տեսանյութ, որը սակայն Երևանի ժամանակով 18:00 դրությամբ հասանելի չէ: Սակայն նյութի սկզբնաղբյուրում որևէ տեսանյութ չի հրապարակվել: 

Նախկին հետախույզ, արցախյան պատերազմի մասնակից Վովա Վարդանովն այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Հագգընի» հրապարակած տեսանյութն իր վարած «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) դասընթացից է, և վերոնշյալ պնդումների հետ որևէ կապ չունի։

Իսկապես, նույն վերնագրով հոդված հրապարակել է նաև ադրբեջանական «Turaninfo» լրատվակայքը՝ ՈՄԱ-ի պարապմունքներից մեկի տեսագրություն:

Նշենք, որ Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող հակահայկական «ASİMDER» կազմակերպության կողմից արվող անհիմն հայտարարությունները, որոնք երբևէ, որևէ ապացույցներով չեն ուղեկցվում, նորություն չեն և նույնիսկ թուրքական հեղինականվոր լրատվական կայքերի կողմից արձագանք չեն ստանում։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կիպրոսը Թուրքիայի զորավարժությունների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին
14:11, 03 հուլ
Կիպրոսը Թուրքիայի զորավարժությունների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին

Կիպրոսի ներկայացուցիչը պնդել է, որ Թուրքիայի գործողությունները խաթարում են կայունությունը և խաղաղությունը։

Էրդողանի տիկինը հանդիպել է Հռոմի պապի հետ
11:35, 03 հուլ
Էրդողանի տիկինը հանդիպել է Հռոմի պապի հետ

Քննարկվել է իրավիճակը Գազայում, իսլամաֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը։

Ֆիդանը հանդիպել է Իրաքի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
10:57, 03 հուլ
Ֆիդանը հանդիպել է Իրաքի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն
Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային
Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային

Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}