Տարածաշրջան09:11, 24 Հուլիս 2017
Սիիրթում քուրդ զինյալները թուրք զինվոր են սպանել

Հուլիսի 24-ին Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) նահանգի Բայքան շրջանի Չուքուրջա գյուղի մոտակայքում «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալները կրակ են բացել քաղացիական ավտոմեքենայի վրա, որի մեջ եղել են զինվորներ: Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի՝ հարձակման հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր, 2 հոգի էլ վիրավորվել են:
Բախումից հետո դեպքի վայր են ուղարկվել լրացուցիչ թուրքական ուժեր , որոնք քուրդ զինյալներին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ գործողություն են սկսել:
Թուրքական աղբյուրը նաև տեղեկացնում է, թուրք-քրդական բախում է գրանցվել նաև Թուրքիայի Բեյթուշշեբափ շրջանում, որի հետևանքով սպանվել է 6 PKK-ի զինյալ:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |