Միջազգային08:20, 21 Հուլիս 2017
Գերմանիան կասեցնում է Թուրքիայի հետ բոլոր ռազմարդյունաբերական ծրագրերը
Գերմանիան որոշում է կայացրել առկախել Թուրքիայի հետ համատեղ ռազմարդյունաբերական նախագծերը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Birgün» թերթի կայքը՝ հղում կատարելով գերմանական «Bild» պարբերականին:
Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է այս որոշման մասին որևէ պաշտոնական հայտարարություն կատարել, սակայն տեղեկատվությունը տարածվել է կառավարության մոտ կանգնած աղբյուրներից: Նշվում է, որ նախագծերի սառեցման պատճառը Թուրքիայում վեց իրավապաշտպանների կալանավորումն է, որոնց թվում է նաև գերմանացի Պետեր Շթոյդթները:
Հայտնի է, որ առկախման որոշումը կտարածվի ինչպես կողմերի միջև առկա ընթացիկ նախագծերի, այնպես էլ առաջիկայում սպասվող, դեռևս չմեկնարկած ծրագրերի վրա:
Աղբյուրի հավաստմամբ՝ Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորման, ինչպես նաև՝ գերմանական կազմակերպություններին ուղղված սպառնալիքների պատճառով դաշնային կառավարությունը վերանայում է Թուրքիայի հետ հարաբերությունները:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալված գերմանացի իրավապաշտպան Պետեր Շթոյդթների կալանավորումից հետո Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը դադարեցրել էր արձակուրդը և անմիջապես վերադարձել Բեռլին:
Նա հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարաբերություններում ցուցաբերվող համբերության բաժակն արդեն լցվել է, իսկ Թուրքիա մեկնել ցանկացող Գերմանիայի քաղաքացիներին զգուշացնող նոր կոչ էր արել: ԱԳ նախարարը նաև հորդորել էր ԵՄ-ին՝ վերանայել Թուրքիային տրամադրվող նյութական աջակցության հարցը, ինչպես նաև՝ ոչ ոքի չերաշխավորել Թուրքիային վարկեր տրամադրելու հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |