Քաղաքական07:35, 20 Հուլիս 2017
Գերմանիան բողոքի նոտա է հղել Թուրքիային
Հուլիսի 19-ին Գերմանիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քեմալ Այդընը հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ բողոքի նոտա է հղվել պաշտոնական Անկարային՝ Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Փետեր Շթոյդթներին կալանավորելու առնչությամբ:
Այդ մասին հայտնում է թուրքական «Haber7» լրատվամիջոցը` հղում անելով գերմանական «Spiegel Online » լրատվակայքին:
Թեմայի հետ կապված մեկնաբանություններ է արել նաև Գերմանիայի արգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը: Վերջինս հայտնել է, որ թուրք դեսպանին «պարզ լեզվով» ասվել է, որ թուրքական կողմը անհապաղ, առանց ժամանակ կորցնելու, պետք է ազատ արձակի գերմանացի իրավապաշտպանին:
Բացի այդ էլ նա նշել է, որ թուրքական կողմի մեղադրանքները Շթոյդթների վերաբերյալ պարզապես «իրականությունից դուրս են»:
Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարությունն էլ կոշտ արձագանք է արել խնդրի հետ կապված: Գերմանիային կոչ է արվել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին, մասնավորապես դատաիրավական համակարգին: Նշվել է, որ Թուրքիան ուներ բոլոր «իրավական հիմքերը» Շթոյդթներին կալանավորելու համար:
Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին Ստամբուլում: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ Մերցը ցանկանում է հանդիպել Թուրքիայի նախագահի և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաև Ստամբուլի ներկայիս քաղաքապետի հետ։
Հանդիպումն անցել է փակ ձևաչափով:
DEM կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆյուլյուստան Քըլըչ Քոչյիղիթն անդրադարձել է Թուրքիայի աշխատաշուկայում տիրող իրավիճակին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Վանա լճի Աղթամար կղզու մասին մի լեգենդ է շրջանառվում, ըստ որի, այնտեղ հրեշ է ապրում:
Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիան «TotalEnergies» էներգետիկ ընկերության հետ հեղուկ գազի գնման շուրջ համաձայնություն է ձեռք բերել:
Ավելի քան 85 մլն բնակչություն ունեցող Թուրքիան ծերացող բնակչության ցուցանիշով 184 երկրների շարքում զբաղեցնում է 67-րդ տեղը։
Թուրքիայի հողային կադաստրի և անշարժ գույքի առքուվաճառքի գործակալությունը տվյալներ է հրապարակել ադրբեջանցիների կողմից Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելու վերաբերյալ։
Թուրքիան առաջ է անցել Չինաստանից՝ դառնալով անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համաշխարհային շուկայում ամենամեծ մատակարարը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |