Տարածաշրջան11:03, 19 Հուլիս 2017
Թուրքական առաջին հեռահար հրթիռներն արդեն երկրի զինուժի տրամադրության տակ է դրվել

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) շահագործմանն է հանձնվել «Bora» տեսակի առաջին թուրքական արտադրության հեռահար հրթիռը, որն ունակ է խոցել մինչև 270կմ հեռավորության վրա գտնվող թիրախը:
Թեմայի հետ կապված խոսել է թուրք լրագրող Բաթուհան Յաշարը: Նրա տեղեկացմամբ՝ «Bora» հրթիռներով Թուրքիան հնարավորություն է ստանում խոցել ոչ միայն Թուրքիայում և իրաքյան Քուրդիստանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դիրքերը, այլև Սիրիայի քրդական ուժերի հենակետերը:
Սրանով Թուրքիան կկարողանա նույնիսկ հարվածներ հասցնել Սիրիայի Ռաքքա քաղաքում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին:
Հիշեցնենք, որ այս հրթիռներն արտադրվել են թուրքական «ROKETSAN» ընկերության կողմից: 10մմ մեծությամբ և 2.500կգ քաշով հրթիռի մարտական գլխիկը կշռում է 470կգ: Հայտնի է, որ «ROKETSAN»-ն այս նախագիծը մշակում է դեռևս 2009թվականից: Հրթիռները թիրախից կարող են շեղվել առավելագույնը 50մ: Նախագծի շրջանակներում նախատեսվում էր թիրախի հեռավորությունը հասցնել 1.000 կիլոմետրի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |