Տարածաշրջան13:10, 18 Հուլիս 2017
Ստամբուլի երթևեկությունը ջրհեղեղի պատճառով կաթվածահար է եղել (տեսանյութ)

Ստամբուլում հորդառատ անձրևից առաջացած հեղեղումների պատճառով խափանվել է մետրոյի աշխատանքը, հետաձգվել են թռիչքներ, կաթվածահար է եղել քաղաքի երթևեկությունը:
Թուրքական «Habertürk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հորդառատ տեղումները աղետ է որակել՝ նշելով, որ ամեն ինչ վերահսկողության տակ է գտնվում, մարդկային կորուստներ չկան, իսկ վնասները վերացնելու համար անհրաժեշտ քայլերը կարվեն:
Բնակչությանն ուղղված կոչով և զգուշացումներով հանդես են եկել Ստամբուլի նահանգապետարանը, Ստամբուլի քաղաքապետարանը, Անտառային տնտեսությունների և ջրային պաշարների հարցերով նախարարությունը: Վերջինի հայտարարության մեջ նշվում է, որ տեղումները կշարունակվեն մինչև չորեքշաբթի երեկո: Նախարարությունը քաղաքացիներին խնդրել է առանց խիստ անհրաժեշտության տնից դուրս չգալ, խուսափել թեթև մարդատար մեքենաներ վարելուց, փոխարենն օգտվել հասարակական տրանսպորտից:
Թուրքիայի օթերևութաբանության վարչությունը տեղեկացրել է, որ տեղումները տեղական ժամանակով 15:00-ից հետո կմեղմանան, սակայն կշարունակվեն մինչև չորեքշաբթի երեկո: Ըստ հայտարարության կեսօրվա ընթացքում գրանցված տեղումների ծավալը ռեկորդային է եղել վերջին 32 տարվա ընթացքում: 12 ժամում Ստամբուլում տեղացել է մեկ տարվա ընթացքում տեղացող անձրևների ¼-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |