Իրավական12:30, 18 Հուլիս 2017
«Amnesty International»-ը դատապարտել է Թուրքիայում իրավապաշտպանների կալանավորման որոշումը

Ստամբուլում ձերբակալված մարդու իրավունքների տասը պաշտպաններից վեցի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել:
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ մյուս չորս ակտիվիստները ազատ են արձակվել՝ երկրից չհեռանալու պայմանով:
Կալանավորվածներն են՝ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի բաժնի տնօրեն Իդիլ Էսերը, ինչպես նաև՝ Օզլեմ Դալքըրանը, Գյունալ Քուրշունը, Վելի Աջուն, Ալի Գարավին և Պետեր Շթոյդները: Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» համար:
«Amnesty International»-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին խստորեն դատապարտել է իրավապաշտպանների կալանավորման որոշումը: «Մենք հասկացանք, որ այսօր մարդու իրավունքների պաշտպան լինելն արդեն հանցանք է: Մենք հիմա Թուրքիայի և միջազգային հանրության համար շրջադարձային կետում ենք:
Դատախազները ամբողջ 12 օր ունեին, որպեսզի պարզեն հետևյալ ակնհայտ փաստը. այս ակտիվիստները անմեղ են: Այն հանգամանքը, որ հետաքննությունը շարունակվում է, ցույց է տալիս, թե որքանով են արդարությունն ու ճշմարտությունն արդեն խորթացել Թուրքիայի համար», -ասել է նա:
Շեթիի խոսքով՝ այդ հետաքննությունը օրինական չէ: «Սա լիովին քաղաքական նպատակներ հետապնդող և Թուրքիայում մարդու իրավունքների համար սարսափելի ապագա ուրվագծող վհուկների որս է», - ասել է նա:
«Amnesty International»-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ թուրք պաշտոնյաների վրա պետք է ուժգին ճնշում գործադրել՝ պահանջելով անմիջապես հանել 10 իրապաշտպանների դեմ ուղղված անհիմն մեղադրանքները և անհապաղ ու առանց նախապայմանների նրանց ազատ արձակել:
Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին՝ Ստամբուլում կազմակերպված մի սեմինարի ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |