Տնտեսական12:21, 17 Հուլիս 2017
Հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիան կրել է 17 մլրդ դոլարի վնաս

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Ջեվդեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով երկիրը 17 մլրդ դոլարի վնաս է կրել: Ըստ թուրքական «ODATV» լրատվամիջոցի՝ այդ մասին նա ասել է «CNNTürk»-ի հաղորդումներից մեկի ժամանակ:
«Հուլիսի 15-ին տեղի ունեցածը Թուրքիայի վրա նստեց շուրջ 17 մլրդ դոլար: Սակայն հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի առջև բացվեցին տնտեսական հնարավորություններ: Որովհետև այս կառույցի (գյուլենական համայնք-խմբ) թևերը այժմ մաքրվում են պետական համակարգից»,-ասել է Յըլմազը:
ԱԶԿ-ի փոխնախագահի խոսքերով՝ եթե հանկարծ հեղաշրջման փորձը հաջողությամբ ավարտվեր, ապա երկիրը ավելի մեծ վնաս կկրեր:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրում են գյուլենական համայնքի ղեկավար Ֆեթթուլահ Գյուլենին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարն այցելել են Իզմիր նահանգում գտնվող «SOCAR Turkey»-ի արտադրական կայան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |