Միջազգային06:53, 17 Հուլիս 2017
Թուրքիան համագործակցում է ֆրանս-իտալական կոնցեռնի հետ ՀՕՊ համակարգեր արտադրելու համար

Թուրքիան ֆրանս-իտալական «Еurosаm» կոնցեռնի հետ ստորագրել է համագործակցության պայմանագիր՝ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրելու մասին: Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
Ըստ վերջինիս՝ սա պաշտպանական արդյունաբերության ոլորտում կողմերի համագործակցության հստակ ծրագիր է: Ըշըքն ընդգծել է, որ երեք երկրները այժմ աշխատում են, որ նշյալ ծրագիրը համատասխանի կողմերի պահանջներին:
Անդրադառնալով ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման շուրջ ընթացող բանակցություններին, Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է միայն, որ ամեն ինչ իր հունով է գնում և որևէ խնդիր չկա:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Ըշըքը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան մեկ տարի շարունակվող բանակցություններից հետո վերջնական պայմանավորվածության են հասել S-400-ների առուվաճառքի հարցում: Ըստ նրա՝ համակարգերի գնման վերաբերյալ 2.5 մլրդ դոլար արժեցող պայմանագիրն ուժի մեջ պիտի մտներ հուլիսի 14-ից՝ Ըշիքի կողմից ստորագրվելուց հետո:
Պայմանագրի համաձայն՝ Թուրքիան Ռուսաստանից կգնի 4 հատ S-400 համակարգ, որոնցից առաջին 2-ը այդ երկրին կտրամադրվի 2019 թվականին: Մյուս 2-ը Թուրքիան և Ռուսաստանը կարտադրեն համատեղ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |