Տարածաշրջան12:27, 14 Հուլիս 2017
Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է ևս 3 ամսով երկարաձգվել

Թուրքիայի իշխանությունները ցանկանում են երկարաձգել երկրում գործող արտակարգ դրությունը:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ լրագրողների հետ զրույցում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանրությանը տեղեկացրել է, որ կառավարությունը առաջարկելու է երկրում գործող արտակարգ դրությունը երկարաձգել ևս 3 ամսով:
«Արտակարգ դրության ժամկետը հուլիսի 19 –ին լրանում է: Կառավարությունը սկզբունքորեն կողմնակից է՝ դիմել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդին՝ արտակարգ դրության երկարաձգման առաջարկի հարցով»,-ասել է Թուրքիայի վարչապետը:
Վերջին անգամ Թուրքիայում արտակարգ դրությունը երկրաձգվել էր ապրիլի 19-ին՝ 3 ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ անցյալ տարի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները երկրում հայտարարեցին արտակարգ դրություն: Այն մի քանի անգամ արդեն երկարաձգվել է: Դրանց ընթացքում ողջ երկրով մեկ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |